ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ինչո՞ւ 6 տարի անց Փաշինյանը հիշեց արագաչափերի թեման և անգամ հանրաքվե է առաջարկում. Գեւորգ Պապոյանի պարզաբանումը

Ինչո՞ւ 6 տարի անց Փաշինյանը հիշեց արագաչափերի թեման և անգամ հանրաքվե է առաջարկում. Գեւորգ Պապոյանի պարզաբանումը

Առաջիկայում արագաչափերի մասով, կարծում եմ՝ կլինեն համապատասխան պարզաբանումներ, համապատասխան գործընթացներ, կգնանք առաջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու 2018-ից հետո 6 տարի անց վարչապետ Փաշինյանը հիշեց արագաչափերի հարցը և հիմա առաջարկում է այդ հարցով անգամ հանրաքվե անցկացնել, ինչպե՞ս հասկացաք, որ այդ հարցը խիստ օրակարգային է և պետք է հանրաքվե անել։

«Ես այս պահին հիմա չեմ կարող ասել ավելին, քան Հանրապետության վարչապետն է ասել»,-ասաց նա:

Հարցին՝ ինքը հիմա տեսնո՞ւմ է արագաչափերը հանելու կամ թողնելու, կամ հանրաքվեի անհրաժեշտությունը, նախարարը պատասխանեց. «Ժողովուրդը եթե կտեսնի, ինքը հնարավորություն կունենա, չտեսնի, չի ունենա: Կարծում եմ, որ պետք չէ մեկնաբանել մտքեր, որոնք բավարար չափով պարզ են և մեկնաբանված»:

  • Կիսվել: