շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ի՞նչ են ցույց տալիս պարենային ապրանքների գները

Ի՞նչ են ցույց տալիս պարենային ապրանքների գները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2022-ի հունվար-օգոստոս ամիսներին։

Մայրաքաղաք Երևանում և ՀՀ 10 քաղաքներում իրականացված հետազոտությունները փաստում են, որ 2022-ի օգոստոսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12,6%-ով։ Իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,3%-ով։

Մայրաքաղաք Երևանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային ապրանքների արժեքն աճել է 13,3%-ով։

Առանձին վերցված սննդամթերքի գինը օգոստոսին` 2021-ի օգոստոսի նկատմամբ աճել է 12,6%-ով։ Նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0,3%-ով։

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը նախորդ օգոստոսի համեմատ աճել է 20,2%-ով: Նախորդ ամսվա նկատմամբ գինը մնացել է անփոփոխ։

Ալյուրի գինը 2021-ի օգոստոսի նկատմամբ աճել է 18,9%-ով, հուլիսի նկատմամբ նվազելով 0,8%-ով։ Հացի գինը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճել է 20,7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությմաբ մնացել է նույնը։

Մակարոնեղենի գինը նախորդ օգոստոսին 32,7%-ով ցածր էր այս օգոստոսի արժեքներից։ Հուլիսի նկատմամբ աճել է 1,1%-ով։Մսի գինը ևս աճել է նախորդ օգոստոսի նկատմամբ՝ 12%-ով։ Աճել է նաև նախորդ ամսվա նկատմամբ՝ 0,8%-ով։ Տավարի և հորթի մսի գինը 2021-ի օգոստոսի նկատմամբ աճել է շուրջ 21%-ով։ Աճել է նաև հուլիսի նկատմամբ՝ 1,2%-ով։

Այս շարքում թանկացել է նաև խոզի մսի գինը 2,3%-ով, հուլիսի նկատմամբ նվազելով 1,7%-ով։ Գառան միսն էլ նախորդ օգոստոսի համեմատ թանկացել է 6,5%-ով։ Հուլիսի համեմատ, սակայն, գինն իջել է 0․4%-ով։ Թռչնամիսը ևս թանկացել ՝ 5,4%-ով, հուլիսին արձանգրված գների համեմատությամբ ևս աճել է ՝ 0,2%-ով։

Կաթնամթերքի արժեքը նախորդ օգոստոսի նկատմամբ աճել է 13,6%-ով, այս հուլիսի նկատմամբ գինն աճել է 1,2%-ով։

Կաթի գինը նախորդ օգոստոսի նկատմամբ թանկացել է 14,7%-ով,իսկ հուլիսի նկատմամբ 0,1%-ով։

Պանրի և կաթնաշոռի գինը 2021-ի օգոստոսի նկատմամբ աճել է 24,6%-ով։Իսկ հուլիսի համեմատ 0,6%-ով։

Փոխարենը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ 15,2%-ով նվազել է ձվի գինը։ Այս նվազած գինը, սակայն, 4,8%-ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Յուղի արժեքն աճել է 7,5%-ով, հուլիսի նկատմամբ նվազելով 2,3%-ով։

Կարագի գինը նախորդ օգոստոսի նկատմամբ աճել է 3%-ով, հուլիսի նկատմամբ աճել 0,1%-ով։

Բուսական յուղերի շուկայում էլ գնաճը նկատելի է՝ 28,3%, հուլիսի նկատմամբ էլ գներն աճել են 0,2%-ով:

Մրգերը 2021-ի օգոստոսի համեմատությամբ թանկացել են 16,5%-ով։ Սակայն 2022-ի հուլիսի նկատմամբ գները անկում են ապրել 5,7%-ով։

Բանջարեղենը, ի տարբերություն շատ մթերքների, նախորդ օգոստոսի համեմատ իջել է 5,5%-ով, մինչդեռ հուլիսի նկատմամբ աճել է 0,2%-ով։ Այս շարքում կարտոֆիլն էլ նախորդ օգոստոսի համեմատ էժանացել է 6,2%-ով, էժանացել է նաև հուլիսի համեմատ՝ 1,2%-ով։

Շաքարը 2021-ի օգոստոսի համեմատությամբ թանկացել է 7,4%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատությամբ էժանացել է 1,6%-ով։

  • Կիսվել: