երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի. ֆինանսների նախարար

Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի. ֆինանսների նախարար

2023-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 48,8 տոկոսով զբոսաշրջիկների թվի ավելացում: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«ՌԴ-ից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 64,3 տոկոսով: Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 միլիոն 850 հազարի, ՌԴ-ից 945 հազար է, այլ երկրներից՝ 905 հազար»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ դրամական փոխանցումների առումով կան նվազման միտումներ, որովհետև անցած տարի գրանցվել էր բավականին բարձր մակարդակ:

«Արձանագրվում են ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների անկում, և բանկերի միջոցով ֆիզիկական անձանց առումով դրամական փոխանցումների զուտ ներհոսքի նվազում ունենք»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

  • Կիսվել: