ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով

Հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները՝
 
Արդյունաբերություն - 12.6 %
Շինարարություն - 15.9 %
Առևտրի շրջանառություն - 19.5 %
Ծառայություններ - 5.9 %
Գյուղատնտեսություն - 1.8 %
Արտահանում - 105.1 %
Ներմուծում - 54.2 %

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.6 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 1.8 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.9 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 19.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.9 տոկոսով:

2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 1.2 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 9 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 54.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 393.34 դրամ:

 

  • Կիսվել: