կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
«ՀՊՏՀ-ն ե՞րբ տեղ կզբաղեցնի աշխարհի թոփ 100 բուհերի ցանկում». Փոխվարչապետին հիշեցրին՝ թիրախը 500-ի մեջ լինելն է

«ՀՊՏՀ-ն ե՞րբ տեղ կզբաղեցնի աշխարհի թոփ 100 բուհերի ցանկում». Փոխվարչապետին հիշեցրին՝ թիրախը 500-ի մեջ լինելն է

Հայաստանի տնտեսագիտական համալսարանը երբ կարող է տեղ զբաղեցնել որեւէ միջազգային վարկանիշային աղյուսակում, գոնե 100-ի մեջ: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ դիմելով բուհի նորանշանակ ռեկտոր Արմեն Գրիգորյանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շտկեց, որ կառավարության ռազմավարության մեջ նշված է, որ պետք է առաջին 500 բուհերի մեջ տեղ գտնեն հայաստանյան բուհերը:

Մհեր Գրիգորյանը տակից դուրս եկավ. «Ես ուզում եմ, որպեսզի չզսպենք բուհի նորանշանակ մենեջերի ամբիցիաները: Բայց եկեք 500-ի մեջ ասեք: Եվ քանի օտարերկրյա ուսանողը ունենք բուհում»:

Նորանշանակ ռեկտորը պատասխանեց. «Այս պահին շուրջ 100 օտարերկրացի ունենք, շուրջ 70-ին էլ ընդունել ենք: Ինչ վերաբերում է TOP 100-ի կամ TOP 500-ի մեջ ներգրավվելուն, TOP 500-ը մի քիչ ավելի իրատեսական թիրախ է՝ հաշվի առնելով առաջին 100-յակում ներառված համալսարանների կարգավիճակը:

Եթե դիտարկենք, օրինակ, ՏԶՀԿ երկրների չափերով մեր համալսարանին մոտ համալսարանների կարգավիճակը վարկանիային աղյուսակներում, ապա 5 տարինն բավարար ժամանակահատված է Եվրոպայի թոփ 300 համալսարանների շարքում մեր համալսարանը հաստատապես տեսնելու եւ աշխարհի թոփ հազարի մեջ մեր համալսարանը հաստատապես տեսնելու համար: Մեր թիրախը Եվրոպայում թոփ 300-ում հայտնվելն է, որպես տնտեսագիտական համալսարանը: Միջազգային հավատարմագրումները միտված են հենց դրան»:

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ մրցակցությունը շատ մեծ է եւ դանդաղ աճը դեռեւս արդյունքինհասնելու երաշխիք չէ:

  • Կիսվել: