Հնդկաստանից եկած աշխատանքային միգրանտների քանակը էականորեն նվազել է 2024 թվականին. Ֆինանսների նախարար
2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա:
Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ աշխատելու նպատակով: