Հնարավորություն կստեղծվի մեկնարկելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված շինարարական ծրագրերը
Գործադիրի որոշմամբ հնարավորություն կստեղծվի մեկնարկելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված շինարարական ծրագրերը: 2023 թվականի պետական բյուջեով «Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման շրջանակներում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի համար հատկացումների մասով նախատեսվել է ձեռքբերել բազմաբնակարան շենքի տիպային (բազմակի կիրառման, օրինակելի) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանք ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 4 և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի թվով 2 հողատարծքներում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն, ինչպես նաև դրանց քաղաքաշինական պարզ փորձաքննության ծառայություն: Այդ նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Նորաշեն ՆՏ արտադրական կոոպերատիվի միջև 2023 թվականի մարտի 22-ին կնքվել է N ՀՀՔԿ-ԲՄԽԾՁԲ-22/5 (39,900,000 ՀՀ դրամ), ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Արխիտեկտ ՍՊ ընկերության միջև 2023 թվականի հունվարի 23-ին կնքվել է N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-22/29 (2,140,000 ՀՀ դրամ) պայմանագրեր: Համաձայն պայմանագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու վճարումն իրականացվելու է փուլային եղանակով և 1-ին փուլի համար վճարումը պետք է կատարվի գնային առաջարկի 45% արժեքի չափով։