հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Հ-39-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-39-Գավառ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-39, /Մ-10/ – Գավառ – /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Գավառ քաղաքով։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգումն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ն։

Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և այժմ ավարտական փուլում են։ Ինչպես տեղեկացրեց «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի ինժեներ Բաղդասար Նազեյանը, ծրագրի շրջանակում Գավառում մոտ 3000 գծամետր ջրահեռացման ներքին ցանց են անցկացրել, 130-ից ավելի անձրևընդունիչ հոր և 60 դիտահոր է կառուցվել, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել են նաև գետնանցում ու կամուրջ։ Առաջիկայում ճանապարհը կգծանշվի։

Նշված ճանապարհի հիմնանորոգման ծրագրում ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել են լրացուցիչ ծավալներ. հիմնանորոգվում են նաև

Գավառի հիվանդանոցից, 5-րդ դպրոցից, բազմաբնակարաններից դեպի հիմնական ճանապարհ տանող հատվածները, որտեղ այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։

 

  • Կիսվել: