չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը

Տավուշի մարզում իրականացվում է Հ-37, /Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ22+300 հատվածի հիմնանորոգում։ Ընդհանուր երկարությունը 22.3 կմ է։ Այս մասին տեղեկացնում են  Ճանապարհային դեպարտամենտից:
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
Այս պահին ընթանում են երթևեկամասի քանդման, հողային աշխատանքներ։

  • Կիսվել: