շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձելու նախագիծ չի քննարկվել. Թունյան

ՀՀ–ում հիփոթեքային արտոնությունից հարկ գանձելու նախագիծ չի քննարկվել. Թունյան

Հիփոթեկային արտոնություններից, մասնավորապես եկամտային հարկի վերադարձից հարկ գանձելու գաղափարը երբեք պաշտոնապես չի քննարկվել: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը` պատասխանելով խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե այդ նախագիծը քննարկումների որ փուլում է գտնվում:

Հարցին արձագանքեց նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը. «Այդ հարցը ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, բայց, համենայնդեպս, ես չեմ լսել, որ նման հարց քննարկվի»,– ասաց ՀՀ ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է նորակառույց շենքում բնակարան գնելիս հիփոթեք վճարողների ստացած եկամտահարկի վերադարձը հավասարեցնել եկամտին և այն 20 %–ով հարկել:

  • Կիսվել: