կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀ տնտեսության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 9 տոկոս. ֆիննախ

ՀՀ տնտեսության աճը 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 9 տոկոս. ֆիննախ

Տնտեսության աճը հանրապետությունում 2024թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 9 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դա հիմնականում պայմանավորված է այնպիսի հատվածների աճով, ինչպիսին են առեւտուրը եւ արդյունաբերությունը։ «Շինարարական հատվածը 2024թ. նույնպես նպաստել է տնտեսական ակտիվության աճին»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ առանց մշակող արդյունաբերության հաշվառման (այսինքն՝ ոսկու) աճի ցուցանիշը հոկտեմբերին կկազմեր ոչ թե 5,6, այլ 4,8 տոկոս, իսկ տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին 9-ի փոխարեն կկազմեր 4,6 տոկոս։ 

 

  • Կիսվել: