երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է մրցույթ «հատուկ կապ»   ՓԲԸ  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է մրցույթ «հատուկ կապ»   ՓԲԸ  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է մրցույթ «հատուկ կապ»   ՓԲԸ  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է

1)    Հասարակական գիտությունների բնագավառի բարձրագույն կրթություն. 

2)    ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

3)   իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմումը լրացնելիս). 

4)    կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն: 

 Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 

1)    տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2)     ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3)   համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4)    աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

5)       ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն. 

6)      առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

«Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 14.30-ին, Նախարարության շենքում /Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/:

Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

1.    Դիմում,

2.    1 լուսանկար՝ 3X4 չափսի,

3.   Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ /հրաման, տեղեկանք/,

4.    Ինքնակենսագրություն

5.    անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

6.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,

7.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,

8.   տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

9.   հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/,

10. ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ).

11.  բնութագիր (նախկինում աշխատած որևէ կազմակերպությունից):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝  2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ՝  ժամը 10.00-ից 13.00֊ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1199979

  • Կիսվել: