ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեռուստալսարանի չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում ընդունված չափանիշներին. միջազգային աուդիտ

Հեռուստալսարանի չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում ընդունված չափանիշներին. միջազգային աուդիտ

Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» ընկերության պատվերով իրականացվել է միջազգային աուդիտ:

Ըստ մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության  եզրափակիչ եզրակացության՝ «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այն հիմնովին թերի է, և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի:

Այս եզրակացության համաձայն՝ «Ադմոսֆեր Արմենիայի» հեռուստալսարանի չափումները չեն կարող համարվել օբյեկտիվ և վավեր, ուստի պետք է անհապաղ դադարեցնել սխալ տվյալների տրամադրումը հեռուստաշուկային: 

Նման եզրակացությամբ հարցականի տակ են առնվում տարիներ շարունակ հեռարձակման և գովազդի ոլորտներում՝

• գովազդատուների կատարած ծախսերի և դրանց արդյունքում ձևավորված եկամուտների իրական հարաբերակցությունը.

• կատարած ներդրումների և գովազդից ստացած արդյունքի հիման վրա բիզնեսի հետագայի մասին կայացրած որոշումների ճշգրտությունը.

•  արտադրված հեռուստանախագծերում կատարված ներդրումները, դրանց վարկանիշների հիման վրա կատարված կարգավորումներն ու կայացված որոշումները.

•  գովազդատուների միջև արդար մրցակցային դիրքերի դասավորությունը շուկայում:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով վարկանիշային տվյալների կենսական նշանակությունը ոլորտի համար՝ «Մեդիահաուզ Արմենիա» ընկերությունը կոչ է անում հեռուստագովազդային գործունեության հետ առնչվող բոլոր ընկերություններին հետևություններ անել այս ամենից:

Միևնույն ժամանակ, այս խնդիրն արդեն ներկայացվել է նաև ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովին, և առաջիկայում ակնկալվում են դրան իրավական կարգավորում տալու նպատակով քննարկումներ սկսել:

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Աուդիտի ամբողջական եզրափակացությանը՝ ստորև:

  • Կիսվել: