ՀԷՑ-ը կա՛մ կդառնա պետական սեփականություն, կա՛մ կմասնավորեցվի միջազգային ընկերության. Փաշինյան
ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը կառավարության դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ, տարբերակ 1, դա դառնում է ամբողջությամբ պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման։ Երկրորդ տարբերակը՝ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակներում նաև վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար։ Եթե այդ գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն և դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան «Ա»-ն առաջնային է, այսինքն, որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա։


