երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՀԴՄ-ի սպասարկումը թանկացրել են. 1200-1800 դրամից դարձել է 3600 դրամ. Տան հաշվիչի համար էլ սպասարկում դրեք. տնտեսվարող

ՀԴՄ-ի սպասարկումը թանկացրել են. 1200-1800 դրամից դարձել է 3600 դրամ. Տան հաշվիչի համար էլ սպասարկում դրեք. տնտեսվարող

Դուք տեղյա՞կ եք, որ ՀԴՄ-ի սպասարկումը թանկացրել են, մինչեւ հիմա 1200-1800 դրամ էր՝ կախված թե որ սերնդի է, իսկ հիմա շուկաներում պտտվում են, պայմանագիր են ստորագրել տալիս, որ մարտի 1-ից 3600 դրամ պետք է վճարել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Երբ մենք քարտով վաճառք ենք իրականացնում, 2,5 տոկոս ենք վճարում դրա համար: Գնորդն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ապրանքը վերադարձնելու, այդ դեպքում այդ 2,5 տոկոսը կորում է, բանկինն է:

Ի՞նչ են իրենք սպասարկում ՀԴՄ-ի մասով, պարզապես դրված են, Այդպես որ լինի տան հոսանքի հաշվիչի համար էլ սպասարկման վճար վերցնեն: Մոնոպոլիա է, կոռուպցիա է»,-ասաց նա:

Մեկ այլ տնտեսվարող էլ ասաց. «Երկու խոշոր կազմակերպություններ են եկել Հայաստան, իրենց մարդիկ են, գնել են այդ կազմակերպությունները, 1800 դրամը դարձել է 3600 դրամ: 70-80 հազար անհատ ձեռներեց կա, ՍՊԸ-ներ կան, այդ 2000 դրամ, որ ավելացրել եք, ու՞ր են գնում այդ փողերը, ո՞վ է տնօրինում դրանք»:

  • Կիսվել: