երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ՀայԷկոնոմբանկը» արցախցիներին է վերադարձրել 200 միլիոն դրամի գրավադրած ոսկիները առանց որևէ գումարի

«ՀայԷկոնոմբանկը» արցախցիներին է վերադարձրել 200 միլիոն դրամի գրավադրած ոսկիները առանց որևէ գումարի

Վերջին օրերի Ղարաբաղյան ցավալի դեպքերից արցախահայությունը բռնի տեղահանվում է իր բնօրրանից՝ դարձյալ բռնելով գաղթի ճամփան՝ դեպի Հայաստան։
Մարդիկ իրենց հետ վերցրել են առաջին կարեւորության իրերը՝ հայրենի հողում թողնելով տասնյակ տարիների քրտինքով վաստակածը, արած-դրածը, հոգին։
Այս օրերին անգնահատելի է մեր ժողովրդի վերաբերմունքը. կարեկից հայաստանցիները, բազմաթիվ կամավորականներ օգնում են՝ ով ինչով կարող է։ Հայաստանը գրկաբաց ընդունում է մեր արցախցի հայրենակիցներին։

Համո պապն էլ է տեղահանվածներից։ Արցունքն աչքերին պատմում էր, որ 44-օրյա պատերազմից հետո փորձել է ընտանիքին «դուխ» տալ, համոզելով որ մի կերպ ոտքի կկանգնեն։ Ոսկու գրավի դիմաց «ՀայԷկոնոմբանկից» վարկ են վերցրել, պակաս-պռատը լրացրել ու հազիվ հունի մեջ են ընկել, այն էլ Լաչինչի միջանցքի շրջափակումից հետո իրադրությունը գլխիվայր փոխվել է։
«Բալես, ես երբեք ուրիշի ձեռքին չեմ նայել, ամեն ինչը, իմ տունուտեղը իմ ձեռքով եմ շինել, ու հմի էդ ամեն ինչը թողինք դուրս եկանք։ Մի երկու կտոր ոսկի ունեինք բանկում դրած, ամաչում էի մտնեի վերցնեի, որովհետև փող չունեի իրանց վերադարձնելու, բայց շատ շնորհակալ եմ էդ բանկի ժողովրդից։ Էկոնոմբանկն էր։ Շատ սիրալիր ասին՝ պապի ջան բան չկա։ Ոսկիներս տվեցին,մի հատ էլ չայ հյուրասիրեցին ու ճամփեցին»։

Վերջին երեք տարիների ընթացքում «ՀայԷկոնոմբանկը» ակտիվ գործունեություն էր ծավալում Արցախում։ Սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո բանկը առանց փոխհատուցման բնակիչներին է վերադարձրել շուրջ 200 մլն դրամի արժողության ոսկի։

  • Կիսվել: