շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը. Գրիգորյան

Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը. Գրիգորյան

Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդամթերքի մասով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին եւ հարցրեց, թե արդյոք քննարկվելու՞ է Սեւանա լճից ջրառի հարցը, պարենային որոշ ապրանքների արտահանման քվոտա պետք է սահմանվի՞, թե՞ ոչ, եւ արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկվու՞մ են՝ ապահովելու սննդամթերքի անվտանգությունը։

Ի պատասխան՝ փեխվարչապետ Գրիգորյանն ասաց, որ պետք է կատարել վերը նշված բոլոր քայլերը եւ պատրաստվել առաջիկա մարտահրավերներին։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛ԵԱՏՄ խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Այս հարցը բավական երկար քննարկվել է, քանի որ իրատեսական չէ բոլոր խնդիրները լուծել միայն տեղական արտադրությամբ։ Դա անհնար է օբյեկտիվորեն եւ ֆիզիկապես։ Ինչպես էլ մտածենք, ինչպես էլ փոխենք պաշարների կոնֆիգուրացիան, ապրանքների տեղաշարժը, ամեն դեպքում, պետք է իրականացվի։ Ամեն դեպքում սա վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Նման մոտեցումը թույլ կտա ամբողջությամբ լուծել առաջացած խնդիրները՛՛։

Ըստ Գրիգորյանի՝ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ կա հստակ պայմանավորվածություն՝ ԵՏՀ-ն պետք է մինչեւ այս տարվա մարտի 25-ը հաշվարկի փոխադարձ բալանսը, որոշի քվոտային հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: