Հայաստանը կկարողանա 100 մլն դոլարի չափով եւս մեկ վարկ ստանալ
Հայաստանը կկարողանա 100 մլն դոլար վարկ ստանալ: Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ՝ հոկտեմբերի 11-ին հայտարարեց Հանրապետության ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։
Փոխնախարարի խոսքով՝ օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորմանը։
«Դա ներառում է կառավարության ծրագրից բխող տնտեսական բարեփոխումներ»,- ասաց Հակոբյանը։
Այս առումով, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված համաձայնագիրը։
Վարկի մարման ժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ն է: