շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի ներկրող խոշորագույն ընկերությունների ցանկից

Հայաստանը Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի ներկրող խոշորագույն ընկերությունների ցանկից

Հայաստանն այս տարի Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան Վիսկի ներկրող խոշորագույն ընկերություններից՝ 5,6 մլն դոլար ծավալով 6-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական, պարզել է ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ն՝ ուսումնասիրելով այս և նախորդ տարիների հունվար-սեպտեմբերին երկիր այդ խմիչքի խոշորագույն մատակարարների վիճակագրությունը:

Միայն այս տարվա ինն ամիսներին Ռուսաստանը 262,5 մլն դոլարի վիսկի է ներկրել, ինչը գրեթե քառապատկվել է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին: Ամբողջ ծավալի առյուծի բաժինը կրկին հասել է Լատվիային. Մերձբալթյան Հանրապետությունն առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ մատակարարումներն աճել են ավելի քան վեց անգամ։ Նկատելիորեն մեծացրել է մատակարարումների ծավալները երկրորդ տեղում գտնվող Լիտվան, որը դրամական արտահայտությամբ 9 անգամ ավելի շատ վիսկի է առաքել, քան անցյալ տարի՝ 28,9 մլն դոլար:

Առաջատարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով նվազում), Ֆրանսիան (7 մլն դոլար, այն ավելացրել է մատակարարումները 1,5 անգամ) և 2,5 անգամ ավելացրել է առաքումները Հայաստանը (5,6 մլն դոլար):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: