ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը ՀԲ-ից ստացված ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք ենթածրագրեր

Հայաստանը ՀԲ-ից ստացված ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք ենթածրագրեր

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք ենթածրագրեր, այդ թվում՝

🔸«ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճանապարհների վերակառուցում»,

🔸«Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում,

🔸 «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փողոցների վերակառուցում»:

Այդ իսկ նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր վերոհիշյալ ենթածրագրերի շինարարական աշխատանքները իրականացնելու համար:

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

Յուրաքանչյուր ենթածրագրին մասնակցելու վերջնաժամկետը և  հայտը լրացնելու հղումը ներկայացված են ստորև:

Ջերմուկ

Ժամկետ - 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 12:00-ին:

Մարմաշեն

Ժամկետ - 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 12:00-ին:

Գյումրի

Ժամկետ - 2023 թվականի փետրվարի 3-ին ժամը 12:00-ին: 

  • Կիսվել: