Հայաստանը Airbus-ի հետ վեց H145 ուղղաթիռ ձեռք բերելու պայմանագիր է կնքել
Airbus Helicopters ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են կնքել վեց H145 ուղղաթիռ ձեռք բերելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ընկերությունը։
Airbus Helicopters ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր են կնքել վեց H145 ուղղաթիռ ձեռք բերելու վերաբերյալ։ Համաձայնագիրը, որը վերջնականապես ձևակերպվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Երևան կատարած պաշտոնական պետական այցի ընթացքում, վերջերս ուժի մեջ է մտել՝ կարևոր հանգրվան դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Բազմաթիրախ H145 ուղղաթիռները կօգտագործվեն տրանսպորտային խնդիրների կատարման համար։ Այս գնումը դարձել է Հայաստանի պատմության մեջ Airbus Helicopters-ի հետ կնքված առաջին պայմանագիրը և խորհրդանշում է երկրի ուղղաթիռային պարկի արդիականացումը՝ իր դասի մեջ ամենաբազմակողմանի և հուսալի մեքենաներից մեկի միջոցով։
«Մեզ համար մեծ պատիվ է պաշտոնապես ողջունել Հայաստանի Հանրապետությանը Airbus Helicopters-ի ընտանիքում։ Այս առաջին պայմանագիրը վկայում է մեր ընկերության և Հայաստանի միջև գործընկերության զարգացման մասին, և մենք հպարտ ենք, որ կարող ենք աջակցել երկրին իր ավիացիոն հնարավորությունների արդիականացման գործում»,- հայտնել է Լյուդwվիկ Բուաստոն (Ludovic Boistot) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուղղության փոխնախագահն ու ղեկավարը։
«H145-ը ժամանակiի փորձությունն անցած աշխատանքային մեքենա է, որը կապահովի հայկական իշխանությունների համար անհրաժեշտ ճկունություն և հուսալիություն՝ ամենաբարդ տրանսպորտային առաջադրանքները կատարելու համար։ Մենք ակնկալում ենք երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն, քանի որ առաջիկա տարիներին մեր գործընկերությունը կշարունակի զարգանալ»,- հավելել է նա։
H145 ուղղաթիռը հայտնի է շահագործման բարձր բնութագրերով, հատկապես բարձրադիր և շոգ կլիմայական պայմաններում, ինչն այն իդեալականորեն հարմար է դարձնում Հայաստանի բազմազան և լեռնային ռելիեֆի համար։ H145-ի հնգաթի տարբերակն ապահովում է ավելացված օգտակար բեռնվածություն, ավելի սահուն թռիչք և պարզեցված տեխնիկական սպասարկում։
Ներկայում ամբողջ աշխարհում շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1 800 ուղղաթիռ, որոնք ընդհանուր առմամբ իրականացրել են ավելի քան 8,5 միլիոն թռիչքային ժամ։ Երկու Safran Arriel 2E շարժիչներով համալրված H145-ն ունի FADEC շարժիչների թվային կառավարման համակարգ և Helionix թվային ավիոնիկայի համալիր։ Ուղղաթիռը նաև համալրված է բարձր արդյունավետությամբ չորսառանցքային ավտոպիլոտով, ինչը բարձրացնում է թռիչքների անվտանգությունը և նվազեցնում օդաչուների ծանրաբեռնվածությունը։ Հատկապես ցածր աղմուկի մակարդակի շնորհիվ H145-ը համարվում է իր դասի ամենահանգիստ ուղղաթիռը, իսկ դրա CO₂ արտանետումները մրցակիցների համեմատ ամենացածրերից են։


