շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանում ներդրումների ոչ բավարար ծավալը հիմնականում պայմանավորված է մեր փոքր և մեկուսացված շուկայով

Հայաստանում ներդրումների ոչ բավարար ծավալը հիմնականում պայմանավորված է մեր փոքր և մեկուսացված շուկայով

Մենք նույնիսկ չունենք ռեալ գործող ռեգիոնալ շուկա: Դա է հիմնական ոչ ոգևորող հանգամանքը, որովհետև մնացած բոլոր ցուցանիշներով մենք գրավիչ ենք: Այս մասին այսօր Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` Հայաստանում ներդրումների ոչ բավարար ծավալը հիմնականում պայմանավորված է մեր փոքր և մեկուսացված շուկայով:

Նա նաև հայտնեց, որ նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։

«Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև ոչ մեծ, բայց մի հատվածն է: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, տնտեսական փորձը: Միջազգային հարթակները հենց նրա համար են, որ երկրները փոխանակեն փորձն ու փորձեն չանել այն սխալները, որոնք արել են ուրիշները: Հաճախ մեր անցած ճանապարհը, այն, թե ինչպես եք լուծում խնդիրները, հետաքրքիր և ուսանելի են լինում այլ երկրների համար»,-մեկնաբանեց Տիգրան Դավթյանը:

 

  • Կիսվել: