երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հայաստանում ներդնում ենք ջրծաղիկի ևս մի պատվաստանյութ. Ավանեսյան

Հայաստանում ներդնում ենք ջրծաղիկի ևս մի պատվաստանյութ. Ավանեսյան

2024-ին իրականացրինք ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթացը: Տարվա ավարտին մեզ հանձնվեց պատվաստանյութի խմբաքանակը, սակայն դեռ խմբաքանակն ընդունված չէ: Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը, և երբ կավարտվի հանձնման-ընդունման փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վստահ եմ, որ առաջիկա փետրվար ամսից սկսած՝ մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ջրծաղիկը սեզոնին բավականին խնդիրներ է առաջացնում երեխաների շրջանում մանկապարտեզներում տարածվածության առումով:

  • Կիսվել: