երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում Զախարովա

Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման վերաբերյալ տվյալները պարզաբանում են պահանջում Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 30-ից Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS տերմինալներում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի  սպասարկումը դադարեցնելու որոշմանը՝ նշելով, որ ռուսական կողմն այդ մասին տեղեկացված է:

«Մենք տիրապետում ենք տեղեկությանը, ինչպես նաեւ այդ առթիվ հայկական կողմի պարզաբանումներին։ Այն պահանջում է լրացուցիչ ճշտում, ինչով եւ զբաղվում են մեր համապատասխան գերատեսչությունները»,- նշել է Զախարովան: 

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին մարտի 19-ին հայտնել էին ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որից հետո Հայաստանի մի շարք բանկեր հայտարարեցին, որ 2024 թվականի մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» քարտերի սպասարկումը։ Որպես պատճառ նշվում է «Միր» քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: