Հայաստանում կանայք երկու անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում քան տղամարդիկ
Իսկ դուք գիտեիք, որ Հայաստանում կանայք երկու անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում քան տղամարդիկ: Կանայք ամեն շաբաթ ծախսում են 58.5 ժամ չվարձատրվող տնային խնամքի աշխատանքի վրա, իսկ տղամարդիկ՝ 28.4 ժամ:
Եթե տնային պայմաններում կատարվող աշխատանքը (մաքրություն, կերակրի պատրաստում, խնամք) գնահատվի շուկայում առկա նմանատիպ վճարովի ծառայությունների արժեքով, ապա չվճարվող աշխատանքի ծավալը կկազմի Հայաստանի ՀՆԱ-ի 16.8%-ը: Եթե այդ նույն ժամանակահատվածը գնահատվի ոչ թե տնային աշխատողի, այլ տվյալ կնոջ իրական մասնագիտական արտադրողականությամբ (օրինակ՝ որպես ծրագրավորող, ուսուցիչ կամ ինժեներ), ապա այդ չվճարվող աշխատանքի պոտենցիալ արժեքը կարող է կազմել ՀՆԱ-ի 46.9%-ը:
Անշուշտ, վերոհիշյալ 46.9%-ը հիպոթետիկ մաքսիմումն է, քանի որ մարդիկ զուտ ռացիոնալ մեքենաներ չեն։ Զուտ պրագմատիկ տնտեսագիտական հաշվարկով, եթե խնամքի և կենցաղի չվճարվող աշխատանքի մի մասը պատվիրակվի վճարովի ծառայություններ մատուցող ընկերություններին, իսկ կանայք այդ խնայված ժամանակն ուղղեն իրենց մասնագիտական աշխատանքին և արտադրողականության բարձրացմանը, ապա Հայաստանի ՀՆԱ-ն իրականում կունենա մոտ 20-30% հավելյալ աճ:
Տվյալները վերցված են ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների վերաբերյալ ՍիվիլՆեթի տաղավարում Տիգրան Ջրբաշյանի և Արտաշես Շաբոյանի հետ հարցազրույցներից:



