ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում եւ ԵՏՄ մյուս երկրներում եվրասիական ինտեգրման նկատմամբ հետաքրքրությունը սկսել է մարել. սոցիոլոգ

Հայաստանում եւ ԵՏՄ մյուս երկրներում եվրասիական ինտեգրման նկատմամբ հետաքրքրությունը սկսել է մարել. սոցիոլոգ

Ի սկզբանե շատ մեծ էնտուզիազմ եւ հետաքրքրություն կար եվրասիական ինտեգրման հետ կապված, բայց ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը սկսեց մարել եւ՛ Հայաստանում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Բելառուսում, քանի որ սպասելիքները մեծ էին, իսկ իրականացումը դանդաղ է ընթանում։ Այս մասին հունվարի 27-ին տեսակամրջի ժամանակ հայտարարեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը։

Նա մատնանշեց եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառները։ 

Պողոսյանը կոչ արեց օբյեկտիվորեն ճանաչել ինտեգրման առջեւ ծառացած  խնդիրները եւ մտածել՝ ինչ կարելի է անել, որպեսզի ԵՏՄ երկրների երիտասարդությունը չհեռանա:

«Խնդիրը նրանց մեր ինտեգրացիոն նախագծերին ներգրավելն է։ Դրա համար անհրաժեշտ են բեկումնային, կրեատիվ գաղափարներ, նոր հարթակներ։ Մենք պետք է բարձրացնենք խնդրահարույց հարցեր, թեմաներ, որոնք հետաքրքրում են երիտասարդներին, խոսենք ինտեգրման գործընթացը խոչընդոտող դժվարությունների մասին։ Ինտեգրումն ընթանում է, բայց՝ դանդաղ»,-հավելեց Պողոսյանը։

Փորձագետը նկատեց, որ եվրասիական տարածքում այժմ գործում են երկու հիմնական մոդելներ՝ Եվրամիությունը եւ ԵՏՄ-ն, եւ առայժմ ԵՏՄ-ն իր գրավչությամբ, հատկապես երիտասարդության շրջանում, պարտվում է Եվրամիությանը:

«Թվային սերունդը հեռացել է ռուսալեզու սեգմենտից եւ անցել անգլալեզու սեգմենտի, հատկապես Հայաստանում։ Հայաստանում շատ վերլուծական կենտրոններ կան, եւ մեծամասնությունը ֆինանսավորվում է Արեւմուտքից։ Եվ հասկանալի է, որ երիտասարդները գնում են դեպի Արեւմուտք»,-եզրափակեց Պողոսյանը։

  • Կիսվել: