ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեն (տեսանյութ)

Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեն (տեսանյութ)

Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում։ «Ուժեղ Հայաստանի» ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեն։ «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացնում է առաջին օրենսդրական նախագիծը։ 

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը փոխող 5 տնտեսական ծրագրերից մեկը 20 տոկոսով ավելի էժան դեղորայքն է։ 

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցների նշանակալի մասը ընտրության առաջ է՝ գնել դե՞ղ թե՞ հաց։ Այս խնդիրը երբեմն շատ ավելի բարդանում է այն տարածաշրջաններում, որտեղ գործազրկություն է»,-ասել է նա։

«Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում։ Խոստում էինք տվել, որ մեր տնտեսական ծրագրի միջոցով դեղերի գները կնվազեն»,- նշել է նա։ 

  • Կիսվել: