կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Հայաստանում բացվել է Իրանի առևտրի կենտրոնը

Երևանում այսօր բացվել է Իրանի առևտրի կենտրոնը։

Այնտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի  Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, որոնք նաև ելույթ են ունեցել։

  • Կիսվել: