երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանում այլընտրանքային ծառայություն է անցնում 15 երիտասարդ. Նրանց դրամական բավարարում կտրամադրվի

Հայաստանում այլընտրանքային ծառայություն է անցնում 15 երիտասարդ. Նրանց դրամական բավարարում կտրամադրվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի այլընտրանքային ծառայություն անցնող 15 անձանց կվճարվեն ամսական դրամական բավարարումները (30 հազարական դրամ):

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել 15 քաղաքացի: 2024-ի բգյուջեում նման վճարների համար գումարներ նախատեսված չեն:

Անհրաժեշտություն է առաջացել այդ 15 անձանց վճարել 2024-ի 5 ամիսների համար օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարը՝ 2.25 մլն դրամ, ինչպես նաև փոխադրված 1 ծառայողի 8 ամսվա ծառայության գումարները՝ 240.000 ՀՀ դրամը, իսկ 1 ծառայողի համար՝ 100.000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: