կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանից ոսկու վերաարտահանումը նվազում է. ՀՀ ֆինանսների նախարար

Հայաստանից ոսկու վերաարտահանումը նվազում է. ՀՀ ֆինանսների նախարար

Հայաստանից արտահանման բարձր աճը պայմանավորված է հիմնականում ոսկու վերաարտահանմամբ, սակայն վերաարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են: 

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Հունվար-սեպտեմբերին գրանցվել է ապրանքների արտահանման 2.1 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման աճել է շուրջ 1.4 տոկոսով: Բարձր աճը պայմանավորված է հիմնականում ոսկու վերաարտահանմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հունվար-սեպտեմբերին ներմուծման աճը կազմել է 56.5 տոկոս, սակայն առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է շուրջ 5.2 տոկոսով:

«Վերաարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են: Նախորդ տարվա վերջում և այս տարվա առաջին կիսամյակում ունեցել ենք ոսկու վերաարտահանման զգալի աճ: Այս միտումները գնալով իջնում են: Եվ մենք կարծում ենք, որ մյուս տարի սա շարունակելու է իջնել»,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: