Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակին
Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել Նիդեռլանդներում գործող աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի հարթակին։ Աայս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նիդեռլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն ստանան այդ շուկային և հարթակին»,-ասել է Փաշինյանը։



