շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Խոշոր եղջերավոր կենդանիները  կհամարակալվեն և կհաշվառվեն

«Հայաստանի Հանրապետություն»․ Խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն և կհաշվառվեն

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունն ուզում է այնպես անել, որ խոշոր եղջերավոր կենդանիները (ԽԵԿ) համարակալվեն և հաշվառվեն:

Այժմ մեր երկրում համարակալված և հաշվառված են միայն Հայաստան ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։

ԽԵԿ-ի համարակալման ու հաշվառման մեկնարկը տրվելու է 2020 թ.: Լինելու է շարունակական: Իսկ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի ամբողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան:

ԽԵԿ համարը տեղեկություն կպարունակի կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ: Իսկ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակի վրա նշված գծիկավոր կոդի միջոցով:

Ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներով է արվելու: Ընդհանուր բյուջեն՝ 1.44 մլրդ դրամ՝ 2020-2023 թթ. համար: 2020 թ. մեկնարկի համար կպահանջվի շուրջ 750 մլն դրամ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: