շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ինտենսիվ այգիների հիմնումը Կառավարության օրակարգում է

«Հայաստանի Հանրապետություն». Ինտենսիվ այգիների հիմնումը Կառավարության օրակարգում է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Անկախության առաջին տարիներին գյուղացուն միայնակ թողնելով իր խնդիրների հետ՝ ժամանակի կառավարությունը նպաստեց  ագրոարդյունաբերության անկմանը, քանի որ ոլորտի առաջընթացը հնարավոր չէ ապահովել առանց պետության կարգավորող մեխանիզմների և նպատակային ծրագրերի, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակի պահանջներին:

Համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումները նույնպես թելադրում են ագրոարդյունաբերության առաջանցիկ զարգացման պահանջը:

Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է գյուղատնտեսությունը և չի հիշատակել երկար տարիներ տնտեսության առաջատար ճյուղ համարվող  ընդերքի շահագործումը:

Թվարկված իրողությունները ենթադրում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող նոր մեխանիզմների ներդնում և այդ նպատակով մշակվող հողատարածքների ավելացում: Սակայն այսօր դեռ ունենք տրամագծորեն հակառակ՝ առկա  գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ողջ ծավալի մշակման խնդրի լուծման կարիք, քանի որ ամեն  տարի՝ լավագույն հաշվարկներով դրանց 1/3-ն անմշակ է մնում:

Կառավարությունը, դիտարկելով առկա խնդիրները և կարևորելով ոլորտում ստեղծվող արդյունքների աճը, մշակել է ՀՀ այգեգործության զարգացման 2020-23 թթ. ծրագիրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: