ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը

Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը

2019-ի հունվար-օգոստոսին Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Երկու երկրների ավիացիոն իշխանությունները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոնրեալում։

Հանդիպման շրջանակում ստորագրվել է նաև հուշագիր համագործակցության մասին։ Համաձայն փաստաթղթի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում կիսել օդային երթևեկության կարգավորումների ներդրման փորձը, որոնք նախատեսված են ԵՄ-ի հետ ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրով։

 

  • Կիսվել: