Հայաստանի և Ճապոնիայի ֆինանսների նախարարությունները եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր հարկային համաձայնագրի շուրջ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, և Ճապոնիայի ֆինանսների նախարարության պատվիրակությունը եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր հարկային համաձայնագրի շուրջ:
Համաձայնագիրը ներկայացնում է երկու երկրների միջև հարկման շրջանակը պարզաբանող դրույթներ՝ վերացնելով միջազգային կրկնակի հարկումը և կանխելով հարկումից խուսափումն ու շրջանցումը: Այն ուղղված է հետագա փոխադարձ ներդրումների խթանմանը և երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:
Համաձայնագիրը կստորագրվի և ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ապահովելուց հետո։