շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է կնքվել

Հայաստանի եւ Հոնկոնգի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է կնքվել

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրի վավերացմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում, որով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

  • Կիսվել: