չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայաստանի բանկերի միության նախագահի այդ պաշտոնում Մհեր Աբրահամյանը կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ:

  • Կիսվել: