ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով․ ֆիննախ

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով․ ֆիննախ

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նվազել է 6.9 տոկոսով: 

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6.9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21.6 տոկոս նվազմամբ: Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 8.4 տոկոսով, որին մեծ չափով նպաստել են Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկները»,-ասաց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: