շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ և ռուս գործարարները քննարկել են ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր

Հայ և ռուս գործարարները քննարկել են ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ բիզնես-պատվիրակությունը մեկնել է Սարատովի մարզ։ Հայկական պատվիրակությանը ընդունել է Սարատովի մարզի փոխմարզպետ, մարզային կառավարության նախագահ Ռոման Բուսարգին։

Մարզային իշխանությունների և տեղի գործարարների հետ քննարկվել են հետագա համագործակցության և ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր։

«Մենք շահագրգռված ենք բազմաթիվ ոլորտներում համագործակցության ամրապնդմամբ և փոխադարձ առևտրի ծավալով»,- ասել է Երվանդ Թարվերդյանը:

«Մենք մեր կողմից երաշխավորում ենք կայուն և բարենպաստ պայմաններ»,- վստահեցրել է Սարատովի մարզի փոխմարզպետ Ռոման Բուսարգին։ Նրա խոսքով հայ գործարարները մեծ ուշադրություն են դարձնում սննդի մատակարարման՝ ներմուծման և արտահանման խնդիրներին: «Մենք այստեղ առաջարկելու բան ունենք: Սարատովի մարզն ամենահզոր գյուղատնտեսական շրջաններից է։ Մենք առաջատարներից ենք արեւածաղկի ձեթի, մայոնեզի, մակարոնեղենի և այլ ապրանքների արտադրության մեջ»,- նշել է Ռոման Բուսարգին։

Հայ գործարարների հետ քննարկվել է նաև ՏՏ ոլորտում համագործակցելու հնարավորությունը։ Մասնավորապես՝ մասնագետների փոխանակման ու համակարգչային տեխնիկայի արտահանման ուղղությամբ։ Երվանդ Թարվերդյանի խոսքով` Հայաստանը պատրաստ է նաև հանդես գալ որպես լոգիստիկ կենտրոն՝ արևելյան երկրներ ռուսական ապրանքների արտահանման համար։

  • Կիսվել: