ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն նաև գրավոր ընթացակարգով

Հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն նաև գրավոր ընթացակարգով

Հարկային օրենսգրքում և մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաև գրավոր ընթացակարգով: Սահմանվում են նաև բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ու մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել մեկամսյա ժամկետում, մինչդեռ ակտերը բողոքարկվում են երկամսյա ժամկետում:

Առաջարկվում է գործողությունների բողոքարկման համար ևս սահմանել երկամսյա ժամկետ: Տեսաձայնային եղանակով բողոքների քննարկման հնարավորություն է նախատեսվում: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել են տեխնիկական փոփոխություններ:

Հարկային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: