ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արտոնություն ունեցող ուղևորները կարող են իրենց բանկային քարտերով նույնականացվել և փաթեթը կցել քարտին. Կոստանյան

Արտոնություն ունեցող ուղևորները կարող են իրենց բանկային քարտերով նույնականացվել և փաթեթը կցել քարտին. Կոստանյան

Այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»,- գրել է նա:

  • Կիսվել: