Հանքարդյունաբերության զարգացման հիմնական երեք խնդիրները առանձնացնելու նպատակով ստեղծվել է Մինաս անունով AI գործիք
«Mining Armenia 26» ֆորումի շրջանակներում ստեղծվել է Մինաս անունով AI գործիք, որը կհավաքագրի բոլոր ելույթները, կառանձնացնի հնչած թոփ 3 խնդիրները, դրանց լուծման առաջարկները, ինչպես նաև ներդրողների և միջազգային փորձագետների թոփ 3 առաջարկները։
Այս մասին Ֆորումի բացման ժամանակ ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը։
Նա նշեց, որ ցավալիորեն ֆորումների ընթացքում հնչող մտքերն ու առաջարկները, բարձրացված խնդիրները դրա ավարտից հետո մոռացության են մատնվում և այսպիսի ֆորումները հաճախ մնում են անհետևանք, իսկ այս գործիքը կօգնի իմիբերել ֆորումի աշխատանքները և հետագայում արդյունավետ անդրադառնալ դրան։


