Հանդիպել են ՌԴ դեսպանը և Վայոց Ձորի մարզպետը. Ընդգծել են առեւտրատնտեսական կապերի կարևորությունը
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։
Հայաստանում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:
Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը: