ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն անցած տարի աճել է ավելի քան 5 տոկոսով

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն անցած տարի աճել է ավելի քան 5 տոկոսով

ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումն անցած տարի 5,3 տոկոսով գերազանցել է նախոր տարվա ցուցանիշը։

Այս մասին ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Հավաքագրվել է 41,2 միլիարդ դրամ՝ Երևանի տվյալները հանած, ինչը նախորդ տարվա ցուցանիշից փաստացի ավելի է 2,2 միլիարդ դրամով կամ 5,3 տոկոսով»,-մանրամասնեց Խուդաթյանը։

 

  • Կիսվել: