ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հաջորդ տարի կիրականացվի տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ծրագիրը

Հաջորդ տարի կիրականացվի տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե հաջորդ տարի կիրականացվի տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի ծրագիրը։

Նա նշել է, թե Լոս Անջելես այցի ժամանակ գործընկերները պատրաստակամություն են հայտնել նպաստել այդ գործում. «Տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնը ոչ միայն տրանսպորտի կառավարման կենտրոնն է, այլ Երևանում առհասարակ բոլոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված կենտրոնն է, որի բավական լավ փորձ ունի Լոս Անջելեսը»։

Ըստ քաղաքապետի՝ և՛ տրանսպորտը, և՛ տեխնոլոգիաները տարբերվում են, բայց կառավարման ալգորիթմերի մասով հնարավոր է օգնել Երևանին։

  • Կիսվել: