հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. նախարար

ՀԱԷԿ-ում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են. նախարար

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020 թ. վերջնականացվել և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը:

  • Կիսվել: