շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հացի և հացաբուլկեղենի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները. ՍԱՏՄ

Հացի և հացաբուլկեղենի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները. ՍԱՏՄ

Հացի և հացաբուլկեղենի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մխիթար Մարգարյանին պատկանող հաց և հացաբուլկեղենի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորաբար՝

  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
  • հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղը նորոգված չի եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հաց և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Կիսվել: