ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործադիրը հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրում փոփոխություններ է արել

Գործադիրը հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրում փոփոխություններ է արել

Գործադիրը հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար պարկերով վաճառվող պարարտանյութերի տրամադրման քանակը հստակեցնելու նպատակով փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ից մեկնարկած ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ. առաջարկվող լրացումը նպատակ ունի ծրագրում հստակեցնել մինչև 3 հա հողատարածք ունեցող շահառուների համար վաճառվող պարարտանյութերի քանակը հողատարածքի այն մասի հաշվով, որի համար հաշվարկվող պարարտանյութի քանակը կազմում է մինչև 1 պարկ (50 կգ)։

Ըստ այդմ՝ նախատեսվում է վաճառվող մինչև մեկ պարկ պարարտանյութի հաշվարկով հողատարածքի համար թույլատրել վաճառելու մեկ պարկ (50 կգ) պարարտանյութ։

  • Կիսվել: