չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, որ «Այգ-1» կայանը 2027-ին կսկսի էլեկտրաէներգիա արտադրել

Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, որ «Այգ-1» կայանը 2027-ին կսկսի էլեկտրաէներգիա արտադրել

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մեծ հույս ունի, որ ԱՄԷ «MASDAR» ընկերության կողմից արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային էլեկտրակայանի կառուցումը կսկսվի 2026թ․։ Այս մասին նա ասաց այսօր  «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:

Նախարարը հույս հայտնեց, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2027թ-ին։

Հավելենք, որ 200 ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզում։

 

  • Կիսվել: