շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

Գևորգ Պապոյանը հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության այլ միջոցառումների։

Կողմերը քննարկել են ոլորտի զարգացման հնարավորությունները, դեղագործական ոլորտում իրականացվող պետական ​​տնտեսական քաղաքականությունը , ինչպես նաև ներդրումային միջավայրի դիվերսիֆիկացմանն ու բարելավմանը միտված քայլերը։

Երկուստեք ընդգծվել է արտաքին շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և միջազգային պահանջարկը բավարարելու համար արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Նախարարը շեշտել է պետության ​​և մասնավոր հատվածների սերտ համագործակցության կարևորությունը՝ երկրի տնտեսական միջավայրի բարելավմանը նպաստելու շրջանակներում։

  • Կիսվել: